fbpx
Աշխարհ

Համաշխարհային բանկի խմբի նախագահը հրաժարական է տալիս

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոմ Կիմը հրաժարական է տալիս: Փետրվարի 1-ից ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևնան:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, Կիմը հեռանում է պաշտանավարման ժամկետի ավարտից շուտ (այն լրանալու էր 2022 թվականին)։ Նա ՀԲ նախագահ է եղել 6 տարուց ավելի։

Որպես հրաժարականի պաշտոնական պատճառ է նշվում բանկիրի ցանկությունը վերադառնալ մասնավոր ոլորտում աշխատելու։

Իր ձեռքբերումների շարքում Կիմը նշել է ՀԲ խմբի բաղկացուցիչ մաս կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի կանոնադրական կապիտալի բարձրացումը 13 մլրդ դոլարով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ