fbpx
Աշխարհ

Համաշխարհային բանկը նշել է ռիսկերը, որոնք 2024 թվականին կազդեն գլոբալ տնտեսության վրա

Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը ավելացրել է աշխարհում աշխարհաքաղաքական ռիսկերը, իսկ դրա հետագա ընդլայնումը կարող է էներգետիկ գների աճի և բացասական մեծ հետևանքների հանգեցնել գլոբալ ակտիվության և գնաճի համար։

Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային բանկի հաշվետվությունից:

«Մերձավոր Արևելքում վերջին հակամարտությունն ավելացրել է աշխարհաքաղաքական ռիսկերը։
Հակամարտության սրացումը կարող է հանգեցնել էներգետիկ գների աճի գլոբալ ակտիվության և գնաճի համար մեծ հետևանքներով», – ասվում է հաշվետվության մեջ։

Համաշխարհային տնտեսության համար լրացուցիչ ռիսկերի թվում բանկում նշել են բարձր տոկոսադրույքների պատճառով ֆինանսական պայմանների վատթարացումը, կայուն գնաճը, Չինաստանի ավելի թույլ աճը, առևտրային մասնատվածությունը և կլիմայի փոփոխման հետևանքները։

Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ Համաշխարհային բանկը ընդգծել է, որ դրա սրացման վտանգը շարունակում է բարձր մնալ և կարող է նյութականացվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ