Իսպանական երկու գրանդները՝ «Ռեալը» և «Բարսելոնան» համատեղ գրանցել են «Էլ Կլասիկո» ապրանքանիշը, հայտնում է Football Espana-ն։
Իսպանիական ակումբների դիմակայությունը կոչվում է «Էլ-Կլասիկո» և համարվում է աշխարհում ամենակարևոր և հայտնի ակումբային դիմակայություններից մեկը:
«Ռեալը» և «Բարսելոնան» գործընկերներն են նաև Եվրոպական Սուպերլիգայի առաջխաղացման գործում։
Նշենք, որ այս նախագիծը արգելափակված է ՈւԵՖԱ-ի և ազգային ֆեդերացիաների կողմից: Նախագծի հիմնադիրներից մեկը նաև իտալական «Յուվենտուսն» է։