Մեղրի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։
Այս մասին ArmTimes-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Ավելի վաղ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ ոստիկանները պառկեցրել են գետնին իր պաշտպանյալին, նկարահանել ու տեղափոխել նրան Ոստիկանության շենք։