fbpx
Առողջապահություն

Հայաստանում քովիդի դեմ պատվաստումների թիվը հատել է 100 հազարի շեմը

Coronavirus Vaccine Armenia

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։

Նշվում է, որ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։

Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունից։

ԱՆ-ից հիշեցնում են․

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով,

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը,

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար,

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները,

Պատվաստումներն անվճար են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ