fbpx
Հասարակություն

Համայնքներում ուսումնասիրություններ կատարելու համար 2 աշխատանքային խումբ է ստեղծվել

Շիրակի մարզպետարանում ստեղծվել է 2 աշխատանքային խումբ, որոնք նախատեսված են համայնքներում ուսումնասիրություններ կատարելու համար: Այս մասին մարզային խորհրդի ժամանակ հայտնեց մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյան:

«Պատճառը մարզի համայնքներում հայտնաբերված չարաշահումներն են: Մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները 2018 թվականին հայտնվել էին դատախազության ուշադրության կենտրոնում: Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են չարաշահումներ դրամական աջակցություն տրամադրելու ընթացքում, խախտումներ են հայտնաբերվել համայնքային սեփականություն գույքի օգտագործման տրամադրման կամ օտարման գործընթացներում, համայնքապետարաններում մի շարք հաստիքներ զբաղեցվել են համայնքապետների մտերիմների կողմից, ովքեր հիմնականում աշխատանքի չեն ներկայացել, կամ նրանց հաճախելիությունը պատշաճ չի եղել: Մարզի դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզպետին, համայնքներում նմանատիպ խախտումներն ու չարաշահումները հայտնաբերելու, ինչպես նաև հետագայում բոլոր տեսակի ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով իրականացնել ուսումնասիրություններ»,- նշել է Արամ Անտոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ