Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել:
Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նշվում է, որ Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը:
Բայց, խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել: