ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 1-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Երաժշտական hեքիաթ» խորագրով համերգ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Համերգային երեկոն կուղեկցվի անիմացիոն տեսանյութերով: Այդ օրը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարեն երիտասարդ դիրիժորներ Ներսես Մկրտչյանը, Դավիթ Մարուխյանը և Սանտյագո Դիաս Ագիրեն: Տեղի կունենա նաև Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթներ» գրքի շնորհանդեսը:
Ծրագրում` Պ. Ի. Չայկովսկի «Կարապի լիճ», Ա. Խաչատրյան «Վալս»:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։