Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Փայլանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսությունը 2.6 %-ով անկում է գրանցել, իսկ կենցաղային սպառման ծախսերը՝ նվազել 4.7%-ով:
«Մեր ապրուստն են գողացել: Այնպիսի տնտեսական խորը ճգնաժամի մեջ ենք, որ աղքատներն էլ ավելի չքավոր են դարձել»,- մեկնաբանել է պատգամավորը:
