«Բավարիայի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն կարծում է, որ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շարունակելու է հանդես գալ մյունխենյան ակումբում:
Հիշեցնենք, որ «Բավարիան» Խամեսի տրանսֆերը երկու տարով վարձակալել է «Ռեալից». վարձակալության ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանից հետո, իսկ մյունխենյան ակումբն ունի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք:
«Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում Խամեսը շարունակելու է խաղալ «Բավարիայում»: Կովաչը գնահատում է նրան: Չեմ կարծում, թե մարզչի և ֆուտբոլիստի միջև տարաձայնություններ կան: Ինքս էլ Խամեսի երկրպագուն եմ: Դժվար է պատկերացնել, որ նա ամռանը կարող է հեռանալ»,- Ռումենիգեի խոսքը մեջբերել է AFP-ն:
Հաղորդում է armsport.am-ը։