Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում VivaTech առևտրային ցուցահանդեսում հանդես է եկել հոլոգրամի տեսքով: Այս մասին հայտնում է strana.today-ը։
«Անսովոր է, որ նախագահները հոլոգրամա օգտագործեն մարդկանց դիմելու համար, բայց դա «Աստղային պատերազմների» միակ կողմը չէ, որը մենք գործնականում կկիրառենք: Մենք նաև կհաղթենք կայսրությանը»,- ասել է Զելենսկին:
Ըստ աղբյուրի՝ նախագահը նաև խոսել է պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար արտաքին և տեխնոլոգիական համագործակցության կարևորության մասին։
https://youtu.be/hmmqTs-NZf4