Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամային հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ խոսելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին:
«Ուրախ եմ, որ կարողացա հյուրընկալել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի Բրյուսելում՝ այս ձևաչափով արդեն երկրորդ հանդիպմանը»,- նշել է Տոյվո Կլաարը: