fbpx
Քաղաքականություն

Հանդիպել են Հայաստանի և Արցախի օրենսդիր մարմինների ղեկավարները

Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը:

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհավորել է մայիսյան եռատոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին մայիսի 9-ին Արցախում լինելու կապակցությամբ՝ կարևորելով մեր միասնական հաղթանակն ու Պաշտպանության բանակի ստեղծումը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ պետք է արժևորել այս տոնի իմաստն ու արժեքը, ինչում իրենց ավանդն են ունեցել բոլոր օրենսդիր մարմինների ներկայացուցիչները՝ սկսած Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներից:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, ևս մեկ անգամ շնորհավորելով երկու հանրապետությունների քաղաքացիներին և Սփյուռքի հայությանը, ընդգծել է՝ խորհրդանշական է թե՛ մեր պապերի, թե՛ մեր հայրերի գործը: Նրա խոսքով՝ դժվար կլինի գերագնահատել Շուշիի դերն ազատամարտում և պետականության կայացման գործում: Արարատ Միրզոյանը նշել է, որ այսօր Ազգային ժողովի նախագահի և ԱԺ պատվիրակության ներկայությունն Արցախում պարտադիր է: Նա խորհրդանշական է համարել այսօր Ստեփանակերտում անցած ճանապարհը և այցելությունը եղբայրական գերեզման:

Կողմերը քննարկել են հաջորդ շաբաթ Երևանում սպասվող Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ