Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցելել է Լեհաստան։ Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։