Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։
- Տնտեսվարողները կարող են իրենց մաքսային վճարներն անել էլեկտրոնային տարբերակով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն թեմայով դասընթացին
«Հանդիպման ընթացքում կարևորվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։
Ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։
Կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ։