fbpx
Տնտեսություն

Տնտեսվարողները կարող են իրենց մաքսային վճարներն անել էլեկտրոնային տարբերակով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հուլիսի մեկից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավությունները առանց բանկ և մաքսատուն այցելելու։ Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են մուտք գործել «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգ և հաշված րոպեների ընթացքում կատարել անհրաժեշտ վճարումները: Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից ներմուծվող կամ արտահանվող ապրանքները բացթողնելու հիմք է հանդիսանում։ Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում։ Թեթևացել է մաքսային մարմինների ծանրաբեռնվածությունը։ Համակարգը նաև նպաստում է հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Մեկ հարթակում հսկվում է վճարումների ամբողջ շարժը, արդյունքում՝ նվազեցվում են ռիսկերը», – ասված է հաղորդագրության մեջ։ https://www.youtube.com/watch?v=fv0hrpjScto

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ