Հանդիպել են թուրք ու ադրբեջանցի ՊՆ ղեկավարները

Հրապարակող՝

Հանդիպել են թուրք ու ադրբեջանցի ՊՆ ղեկավարները

Ամենադիտվածներ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին։

Հանդիպումը կայացել է Թուրքիայում՝ IDEF 21 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական ԶԼՄ-ներից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում շոշափվել են երկկողմ հետաքրքրության հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող ու տարածաշրջանային իրավիճակը։

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հաստատել է իրենց աջակցությունը «եղբայր ադրբեջանցիներին»։

Ամենաթարմ