Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում դռնփակ հանդիպում են անցկացրել։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ առանձնազրույցը տևել է շուրջ 40 րոպե։ Դրան մասնակցել են նաև մի շարք թուրք պաշտոնյաներ։
Այլ մանրամասներ հանդիպումից չի հաղորդվում։
Նշենք, որ երկրների ղեկավարներն այնտեղ են՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։