Խաղն ամբողջովին այլ կլիներ, եթե մենք իրացնեինք գոնե մի պահը։ Այս մասին ասել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան՝ մեկնաբանելով Ա Սերիայի 18-րդ տուրի ՝ «Տորինո»-ի հետ խաղում կրած պարտությունը։
«Մենք դաշտում շատ բան արեցինք, և տրամադրված էինք մարտական: Մենք կատարեցինք 31 հարված, բայց գնդակը չցանկացավ հայտնվել «Տորինո»-ի դարպասում: Չեմ կարող ասել, որ մենք լավ հանդիպում անցկացրեցինք, բայց մենք ունեինք հնարավորություններ:
Մենք պաշտպանությունից դուրս գալու խնդիրներ ունեցանք: Սակայն հանդիպման առաջին 7 րոպեին մենք կարող էինք երեք անգամ գոլ խփել: Խաղն ամբողջովին այլ կլիներ, եթե մենք իրացնեինք գոնե մի պահը»,-նշել է Ֆոնսեկան։ Այս մասին հաղորդում է Football-italia-ն: