Սպորտ

ԱԱ-2022 եզրափակչի և երրորդ տեղի համար հանդիպման ժամանակացույցը

Մարոկկոյի հավաքականը Կատարում ընթացող 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում 0։2 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ընտրանուն։

Այսպիսով, Մարոկկոյի հավաքականը կխաղա Խորվաթիայի հետ երրորդ տեղի համար խաղում։

Հանդիպումը տեղի կունենա Դոհայում, Խալիֆա միջազգային մարզադաշտում, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 19:00-ին:

Կատարի մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։

Այս տարվա եզրափակչի հանդիպումը կկայանա «Լուսաիլ» մարզադաշտում, կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Ֆրանսիացիներն աշխարհի գործող չեմպիոններն են և այժմ հնարավորություն ունեն երկրորդ անգամ անընդմեջ դառնալ մոլորակի լավագույն թիմը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ