Երեկ կայացան EURO-2020-ի 1/4-րդ եզրափակչի վերջին 2 խաղերը։
Երևանի ժամանակով՝ գիշերը միմյանց հետ մրցեցին Ուկրաինան ու Անգլիան։ Հանդիպումն ավարտվեց անգլիացիների ջախջախիչ՝ 4-0 հաղթանակով։
UEFA-ն հայտնել է, որ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հարի Քեյնը, ում հաջողվեց դուբլի հեղինակ դառնալ։ Քեյնը մոտ էր նաև հեթ-տրիկ ձևակերպելուն, բայց ուկրաինացիները դարպասապահը ուղղակի ֆանտաստիկ սեյվով կարողացավ գնդակն ուղարկել դաշտի սահմաններից դուրս։
Նշենք, որ կիսաեզրափակչում Անգլիայի մրցակիցը լինելու է Դանիան, որը երեկ հաղթեց Չեխիային։