fbpx
Սպորտ

EURO-2020. հայտնի է Անգլիա-Ուկրաինա հանդիպման լավագույն խաղացողը

Երեկ կայացան EURO-2020-ի 1/4-րդ եզրափակչի վերջին 2 խաղերը։

Երևանի ժամանակով՝ գիշերը միմյանց հետ մրցեցին Ուկրաինան ու Անգլիան։ Հանդիպումն ավարտվեց անգլիացիների ջախջախիչ՝ 4-0 հաղթանակով։

UEFA-ն հայտնել է, որ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հարի Քեյնը, ում հաջողվեց դուբլի հեղինակ դառնալ։ Քեյնը մոտ էր նաև հեթ-տրիկ ձևակերպելուն, բայց ուկրաինացիները դարպասապահը ուղղակի ֆանտաստիկ սեյվով կարողացավ գնդակն ուղարկել դաշտի սահմաններից դուրս։

Նշենք, որ կիսաեզրափակչում Անգլիայի մրցակիցը լինելու է Դանիան, որը երեկ հաղթեց Չեխիային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ