Հանդիպում «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Ամենադիտվածներ

Հանդիպում «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Նախագահը կարևորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու նշանակալի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, հայոց պետականության զարգացման ու զորացման գործում:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական կայքից։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ