Կապանում Վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել պատանի գյուտարարի հետ

Ամենադիտվածներ

Կապանում Վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել պատանի գյուտարարի հետ

Սյունիքում գտնվող Աննա Հակոբյանը hուլիսի այսօր Կապանում հանդիպել է«Պոլիպրոպիլենից՝ մնչև վառելիք» գյուտի հեղինակ, Կապանի 3-րդ միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանի հետ:

«Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում նրա նախագիծը ժյուրիի կողմից ստացել է ամենաբարձր գնահատականը։

Վարչապետի տիկնոջը դիմավորել և իրենց տուն է ուղեկցել Արտյոմը, ներկայացրել գյուտը: 11-րդ դասարանի աշակերտը համակարգչի հովացուցիչի միջոցով ինքնաշեն համակարգ է ստեղծել, որով պլաստմասսայե տարաները վերածում է հեղուկ վառելիքի: Յուրաքանչյուր շշից 75% հեղուկ վառելիք է ստանում, 25%՝ խեժ, որը հեշտությամբ քայքայվում է հողում: Արտյոմը վարչապետի տիկին Աննա Հակոբյանին հայտնել է, որ իր ստեղծած վառելիքն ունի «Սյունիքօիլ» անվանումը:

Աննա Հակոբյանը Արտյոմից հետաքրքրվել է, թե երբ կտեղայնացվի գյուտը, տղան նշել է, որ այն դեռ պետք է վերջնական տեսքի բերվի: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է՝ այդ հարցում սպասում են աշակերտի պատասխանին:

Համահայկական գիտության փառատոնում 1-ին հորիզոնականը նվաճելուց հետո Արտյոմը մասնակցել է նաև ԱՄՆ գիտատեխնիկական փառատոնին: Այժմ սպասում է արդյունքների ամփոփմանը:

Զրույցի ընթացքում վարչապետի տիկինը հետաքրքրվել է Արտյոմի ուսմամբ, ընտանիքի անդամների զբաղվածությամբ: ՀՀ վարչապետի տիկինը Կառավարության կողմից համակարգիչ է նվիրել փոքրիկ գյուտարարին։ Աննա Հակոբյանը նշել է, որ պետք է աջակցել Արտյոմին և մյուս երեխաներին, որպեսզի նրանց գյուտերը կյանքի կոչվեն ի նպաստ Հայաստանի և ամբողջ աշխարհի։ Երեխայի գիտական նվաճումների համար ՀՀ վարչապետի տիկինը շնորհակալություն է հայտնել նրա մայրիկին և տատիկին, խոստացել հաջորդ անգամ նրանց այցելության գալ իր երեխաների հետ և անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան նաև Արտյոմի մյուս գաղափարները:

Վերջում Աննա Հակոբյանը հանդիպել է Կապանի բնակիչների հետ, լուսանկարվել և զրուցել նրանց հետ:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();