fbpx
Իրավական

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 11-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն ընդունեց Համաշխարհային բանկի ֆինանսական ոլորտի ավագ մասնագետ Նայջել Բառլետին, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համակարգող Շերվին Մաջլեսին և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավախորհրդատու-համակարգող Հասմիկ Մուսիկյանին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարությունը։

Ողջունելով հյուրերին՝ Արման Սարգսյանը ներկայացրեց նրանց հետաքրքրող ստորաբաժանումների կառուցվածքի ու գործունեության մասին մանրամասներ։ Խոսվեց նաև կոռուպցիայի դեմ ոստիկանության պայքարի և պետությանը պատճառված վնասների վերականգնման մասին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրին իրենց նախաձեռնությունների ծրագրերը։

Քննարկման առարկա դարձան գույքի վերականգնման աշխատանքներում իրավական արգելքների բացահայտման, ֆինանսական հսկողության և գույքի վերականգնման աշխատանքների գծով կարողությունների զարգացման պահանջների գնահատման մասին հարցեր։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանն էլ իր հերթին ներկայացրեց ստորաբաժանման գործունեությունը ուղղված կոռուպցիոն և տնտեսական հանցագործություններ բացահայտելուն։

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ