fbpx
Տնտեսություն

Հանդպում Լոռու մարզում՝ համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ

Վանաձորում կայացել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ոլորտի պատասխանատուներ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Լոռու մարզի համայնքների ղեկավարներին և ֆերմերներին ներկայացվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը և կարևորել այն հանգամանքը, որ ներկայում պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլև փոխհատուցման եղանակով։

Ծրագրերը բխում են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունից, հայտնել են ոլորտի պատասխանատուները և հիշեցրել, որ որոշ ծրագրերում սահմանված են մի շարք արտոնյալ պայմաններ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար:

Լոռու մարզի համայնքապետերն ու ֆերմերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես անասնապահության ոլորտում գործող ծրագրերի հանդեպ։

Մասնակիցներին հորդորել են ցուցաբերել ակտիվ մասնակցություն այս ծրագրերին և լրացուցիչ հարցերի դեպքում դիմել գյուղատնտեսական խորհրդատվության վարչության Լոռու մարզային բաժնի աշխատակիցներին։

Իրազեկման արշավներն առաջիկայում կկազմակերպվեն նաև հանրապետության մյուս մարզերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ