fbpx
Կառավարություն

Կարևոր հանդիպում ունեցա ճանապարհաշինարարություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ․ Սուրեն Պապիկյան

Այսօր կարևոր հանդիպում ունեցա ճանապարհաշինարարություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Քննարկեցինք հանրապետությունում շինաշխատանքների ընթացիկ վիճակը, բարձրաձայնվեցին առաջացած խնդիրները ու դրանց լուծման արդյունավետ տարբերակները:

Ընդգծել եմ, որ շինաշխատանքների բնականոն հունը որևէ կերպ չպետք է խոչընդոտվի: Ավելին` դրանք պետք է ընթանան առավել մեծ ծավալներով և որակի նկատմամբ բարձր հսկողությամբ:

Շինաշխատանքների պատասխանատուներին հորդորս է նաև մեր երկրի համար հատկապես վճռորոշ այս ժամանակաշրջանում դրսևորել առանձնակի սրտացավություն հանձն առած գործի նկատմամբ և սեփական նպաստը ունենալ հայրենիքի շենացման գործում` այս տարի նպատակադրված ցուցանիշները պատվախնդրորեն ապահովելով»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/papikyan.suren/posts/1332354586973406?__xts__[0]=68.ARAWXZSxxES2Sr-AHKvIAJfBK6skuq6OIoQXRxrdm_twi4yYqPWvqy9Jn2NIRN-xORZHLCrVdfhjx1Fimk8f-ynuKMHutrXimn2LOSfY05R1t5EAVoHNgmxFnskwTLI-jIriv1AbmN8tluAMEFG_X6dT1D7ZbATrKAsNPxYdB9bu8qBa9lwz7MIOQ4mAtRlcROjwx7pr3aniSrvkaQhavaNPH07-XBpF8FAfCWN-Kgu13QKMsxqZ8uRubL0nmZRIkAFinW1iNoqnihjhnHMB7ACPejL03A1ae4cJ-TdCRCutsY3Zwpsw0kUtVO4PJkzbiAplQ9i2MNUOV4q1ejo8uVc5rQ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ