fbpx
Սպորտ

Հայաստան-Ալբանիա հանդիպումը չի կայանա

ՀՖՖ մամուլի ծառայությունը hայտնում է, որ  Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել է: Որոշումը կայացվել է ՈւԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Չեղարկվել են նաև Հայաստան – Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:

ՈւԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան – Վրաստան Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս:

ՈւԵՖԱ-ի մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան – Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը ևս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան – Ալբանիա և Հայաստան – Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈւԵՖԱ:

Հիշեցնենք, որ այս ամիս Հայաստանի հավաքականն ունի ևս 2 հանդիպում: Հոկտեմբերի 11-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կհյուրընկալի Վրաստանի թիմին, իսկ 3 օր անց կհյուրընկալվի էստոնացիներին: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 5-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ