Օգոստոսի 9-ին Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:
«Հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Ինձ համար կարևոր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը պարոն Թովմասյանի հետ անցկացնելու փաստը:
- Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակ ընտրվելու ՔՊ-ն չի խոչընդոտի․ հաստատեց նաև Ալեն Սիմոնյանը
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հանդիպման ընթացքում շեշտել եմ, որ հայկական զույգ պետությունների միջև միասնականությունը հիմնարար արժեք է, որի շարունակականության ամրապնդումը պետք է մշտապես տեղ գտնի պետական և հանրային ռազմավարական ծրագրերում:
Իր հերթին, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորեց Արցախի ճանաչման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերակատարումը»,- գրել է Սիմոնյանը: