fbpx
Իրավական

Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել։

«Հարգելի հայրենակիցներ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխությունը։ Մասնավորապես՝ վերջինիս մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։ Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել սույն գործով հսկող դատախազին: Ճիշտ է, սա փոքր հաջողություն է, բայց ամեն ինչ սկսում է փոքր հաջողություններից»,- գրել է նա Ալեքսանյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ