Հանձնարարել եմ՝ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել՝ որդուս՝ բոլոր գերիների հետ փոխանակելու առաջարկը․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ընթացքում խոսեց գերիների մասին։

Նա դրական քայլ համարեց երեկ Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայողին վերադարձնելը։

Փաշինյանը նշեց, որ ինքը հայտարարություն է արել գերիների հետ կապված ու այսօր էլ համապատասխան մարմիններին հանձնարարել է, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն իրենց առաջարկը, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ սա հուսահատ քայլ չէ՝ գերիներին վերադարձնելու համար։

Ամենաթարմ