Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում սեպտեմբերի 1-ին անդրադարձել է Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե, իբր, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պետք է վերադարձվեին միայն մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված անձինք ու այն չի վերաբերվում այդ ամսաթվից հետո գերեվարված անձանց։
Այվազյանի խոսքով՝ այս հայտարարությունն ապացուցում է, որ նաև Խծաբերդն ու Հին Թաղերը, ինչպես նաև այնտեղ տեղակայված մեր զինվորները, հանձնվել են ադրբեջանական կողմին՝ իրենց կողմից պլանավորած դավադրության հետևանքով:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան
- Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ գերիներին առանց նախապայմանների. Լավրով
«Եվ ինձ համար զարմանալի չէ, թե ինչու են կամ բոլորը, կամ մեծ մասը Շիրակի մարզից: Ասեմ․ ընտրել են այնտեղի կամավորականներին և տեղակայել այդ հատվածում, քանի որ շիրակցիք ավելի լոյալ են ռուսական զորքերին և ակամայից ակնկալում են պաշտապնություն ու հրահանգներ՝ հաշվի առնելով 102-րդ ռազմաբազայի երկարամյա ներկայությունը Գյումրիում:
Ինչո՞ւ է դավադրություն: Որովհետև չի կարող 60-ից ավել զինված շիրակցի մարդ, առանց դավադրության, երբ պայմանավորվածություն կա հրադադարի, գերեվարվել: Հանձնելու մոտիվները պարզ են՝ ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա բոլոր շահագրգիռ հարցերով և ստանալ միակողմանի զիջումներ:
Արարատ Միրզոյանն ուղղակի մեջքով պետք է կանգներ Լավրովին նման հայտարարությունից հետո», – գրել է Այվազյանը։
