Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունները քննարկվել են հասարակական կազմակերպությունների հետ

Ամենադիտվածներ

maxresdefault_live

Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ:

Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել է ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերջիններս հանդես են եկել մի շարք առաջարկություններով:

«Կարևորում ենք, որ ««Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվելիք փոփոխությունները մանրամասն քննարկվեն և փոխհամաձայնեցված ու ընկալելի լինեն նաև քաղաքացիական հասարակության համար: Այդ տեսանկյունից պատրաստակամ ենք լսել հասարակական կազմակերպությունների և փորձագետների կարծիքները ու դրանք հաշվի առնելով՝ ըստ անհրաժեշտության լրամշակել նախագիծը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան մեծացնել հանրակրթության համակարգի գործառնության արդյունավետությունը:

Փոխնախարարը նախատեսվող փոփոխությունները բաժանել է չորս հիմնական ուղղությունների՝ ներկայացնելով դրանց հիմքում ընկած շարժառիթները:

Առաջինը վերաբերում է ուսուցիչներին ուղղված քաղաքականությանը՝ ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման տեսանկյունից: Ըստ նախարարի տեղակալի՝ փորձ է արվում ավելի ճկուն դարձնել պետության վարած քաղաքականությունը՝ ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման ու այդ տրամաբանության մեջ մասնագիտական ստանդարտների հասկացության ներդրման և ուսուցչի վարձատրության չափի հետ դրա փոխկապակցման առումով: Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ այդ համատեքստում կվերանայվեն նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, ինչպես նաև կփոխվի ատեստավորման և վերապատրաստման գործընթացների տրամաբանությունը՝ նախատեսելով պարզ և բարդ ընթացակարգեր, որպեսզի ուսուցիչների տարբեր խմբերի հանդեպ լինի տարբերակված մոտեցում:

Երկրորդ ուղղությունը ներառական կրթության փոփոխությունն է. այն ենթադրում է անցում կատարել այն մոտեցմանը, որ բոլոր դպրոցները լինեն ներառական: Այդ տեսանկյունից փոխնախարարը կարևորել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ձևակերպումը և գնահատման գործընթացին առնչվող փոփոխությունները՝ շեշտելով, որ էական խնդիր է նաև կրթության և այլ ոլորտների գործառույթների տարաբաժանման հարցը:

Երրորդ կարևոր ուղղությամբ նախատեսվում է փոփոխությունների ենթարկել այն դրույթները, որոնք վերաբերում են հանրակրթական չափորոշիչներին, ուսումնական պլաններին և ծրագրերին՝ փորձարկման ընթացքում գտնվող քաղաքականությունը և օրենսդրական ձևակերպումները բերելու մեկ ընդհանուր դաշտ:

Անդրադառնալով չորրորդ ուղղությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական մոտեցումը նույնն է՝ տնօրենների հավաստագրման գործընթացում ունենալ տարբերակված քաղաքականություն գործող տնօրենների և հավակնորդների հանդեպ: Մասնավորապես, նախատեսվում է, որ դպրոցի տնօրեն հանդիսացող և հավաստագիր ունեցող անձանց նորից այդ գործընթացն անցնելու պահանջ չներկայացվի, այլ ներդրվի ատեստավորման գործընթաց՝ այն սերտորեն կապելով տնօրենի ներկայացրած զարգացման ծրագրի իրականացման հետ: Միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև դպրոցում ստեղծել միջավայր, երբ ներքին ռեսուրսը զարգանում է: Փոխնախարարի խոսքերով՝ նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև խորհրդի նշանակությունն ու դերը, ինչպես նաև վերապատրաստումը դարձնել կամավոր:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();