fbpx
Աշխարհ

Հանրանավի կործանումից զոհվածի ընտանիքը 50 մլն դոլարի հայց Է հարուցել Boeing-ի դեմ

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX-ի կործանման հետևանքով զոհված Կանադայի քաղաքացու ընտանիքը դիմել է Չիկագոյի (ԱՄՆ) Քուքի օկրուգի դատարան՝ ավիահանրանավն արտադրող ֆիրմայի դեմ վնասի փոխհատուցման հայցադիմումով:

«Ներկայացված են 50 միլիոն դոլարի չափով վնասի փոխհատուցման պահանջներ»,- հայտնել է փաստաբան Իգոր Տրունովը, որը ներկայացնում է հայցվորների շահերը:

Նրա խոսքով՝ զոհված 54-ամյա հաշվապահը և «Քալգարիում քենիացի քաղաքացիների» հիմնադրամի նախագահը թողել է կնոջը և երեք երեխաների:

«Դա առաջին հայցն է, ներկայում ձևակերպման փուլում են մյուս զոհվածների հարազատների փաստաթղթերը, որոնք նույնպես մտադիր են դիմել դատարան»,- ամփոփել է Տրունովը:

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը կատաում էր Ադիս Աբեբայից Նայրոբի չվերթը, կործանվել է այս տարվա մարտի 10-ին, ավիաաղետը 157 մարդու կյանք է խլել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ