fbpx
Հասարակություն

Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Հանրապետական մաղթանք է կատարվել

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Ավագ Քահանա Մելիքյանի Facebook-ի էջից։

Նշվում է, որ արարողություն անցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հհանդիսապետությամբ։ Կաթողիկոսը նաև ուղերձ է հղել։

Արարողության ընթացքում հոգևորականներն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրել՝ հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ