fbpx
Հասարակություն

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Մաստարայի ճանապարահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ