«Հանրապետություն» կուսակցությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ին նիստ կգումարի, որի ժամանակ կքննարկվի նաև «Լուսավոր Հայաստանի» ղեկավարության հայտարարությունը, թե քննարկում են Երևանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչլու հարցը: Այս մասին News.am-ին հայտնել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերին կպատասխանեն նիստից հետո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»։
Նշենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ, որից միայն Դավիթ Խաժակյանն է ԼՀԿ-ից, մյուս երկու անդամները (Անի Խաչատրյան, Թեհմինա Վարդանյան) «Հանրապետություն» կուսակցությունից են:
Աղբյուրը՝ News.am
