fbpx
Հասարակություն

Հանրային ռադիոյի աշխատակիցները հուսով են, որ տնօրենի պաշտոնում արժանի թեկնածու կհաստատվի

Հանրային ռադիոյի աշխատակիցները հայտարարություն են տարածել: Նրանք ակնկալում են, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում արժանի թեկնածու կհաստատվի:

«Ծանոթանալով երկրորդ փուլ անցած թեկնածուների ցանկին՝ մենք, Հանրային ռադիոյի աշխատակիցներս ակնկալում ենք, որ 3 ամիս տևած գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում այսօր կհաստատվի արժանի թեկնածու, որը երկար տարիներ եղել է ՀՌ աշխատակից և քաջատեղյակ է ռադիոյից։

Բոլոր թեկնածուների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` հայտարարում ենք, որ աշխատակիցների կարծիքը պետք է որոշիչ դեր ունենա հանձնաժողովի որոշման կայացման հարցում։

Կոլեկտիվի դիրքորոշումը հստակ է և անզիջում: Տնօրենի ընտրությունը նախատեսվում է այսօր, և ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ ենք կոշտ քայլերի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ