fbpx
Հասարակություն

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթը հայտարարված է

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ:

Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը լրագրության, իրավագիտության և հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում հեղինակավոր ու որակյալ մասնագետ է, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է հայոց լեզվին:

Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը մրցույթի մասնակիցների փաստաթղթերն ընդունելու վերջին օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը և որոշում է կայացնում մրցույթում հաղթող ճանաչելու մասին: Անհրաժեշտության դեպքում, մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը, հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց:

Հիշեցնենեք, որ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին վերջինիս հրաժարականը: Իսկ ավելի վաղ, դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:

Ի դեպ, ռադիոյի բազմաթիվ աշխատակիցներ ընդամենը օրեր անց հասկացան, որ «բողոքողներին» ուղղորդում էր նախկին իշխանության հպատակներից մեկը:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ռադիոյի ֆինանսական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ