Երևանի 9/50 ընտրատեղամասում ընտրություն կատարեց նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ շատ կարևոր ու պատասխանատու օր է: Քարոզարշավի ընթացքում Հանրային ռադիոյին բողոքներ չեն եղել՝ քաղաքական ուժերին լուսաբանելու հետ կապված:
«Հանրային ռադիոյի լուսաբանումը, աշխատանքը ընտրությունների ժամանակ կարգավորվում է օրենքով, ու մենք սրբորեն պահում ենք օրենքի պահանջները: Մենք որպես Հանրային ռադիո պատկանում ենք բոլորին և ոչ թե կառավարությանը կամ ինչ-որ այլ քաղաքական ուժի և մենք պարտավոր ենք բոլորին հարթակ, հնարավորություն տալ արտահայտվելու և իրենց կարծիքները ներկայացնելու համար: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի դա լինի»,- ընդգծեց նա:

