fbpx
Ժամանց

Ռուսական բոլոր ռադիոկայաններից հանվել են Պուգաչովայի և Մելաձեի երգերը

Ռուսական բոլոր ռադիոկայանների երգացանկերից հանվել են Ալլա Պուգաչովայի եւ Վալերի Մելաձեի երգերը, ինչպես նաև կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեի հեղինակային ստեղծագործությունները, հայտնում է Solenka.info-ն։

Մոսկովյան ռադիոկայաններից մեկի խմբագիրն ասել է, որ որոշման հիմքում Ուկրաինայի դեմ հատուկ գործողության նկատմամբ հայտնիների քննադատությունն է: Նրանցից առաջինը ելույթ է ունեցել Վալերի Մելաձեն`դատապարտելով ՌԴ իշխանություններին: Պուգաչովան մարտին մեկնել է Իսրայել, ապա օգոստոսին վերադարձել ՌԴ`ամուսնուն`Մաքսիմ Գալկինին աջակցություն հայտնելով, իսկ սեպտեմբերի վերջին կրկին լքել է երկիրը:

Ինչ վերաբերում է կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեին, ապա հատուկ գործողության մեկնարկից ի վեր անհետացել է տեսադաշտից և լռում է: Այժմ ռադիոյով չեն հեռարձակվում նաև Անի Լորակի, Վիագրայի և այլ արտիստների երգեր, որոնց համար ստեղծագործություններ է գրել կոմպոզիտորը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ