ՀԱՊԿ-ն պատրաստ Է դիմագրավել Աֆղանստանից եկող բոլոր հնարավոր սպառնալիքներին: Այդ մասին, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, սեպտեմբերի 9-ին հայտնել Է կազմակերպության միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
«Մենք չենք մոռացել այն մասին, որ խնդիրներ գոյություն ունեն մեր պետությունների՝ Աֆղանստանի հետ սահմանին: Այնտեղ անկայուն Է:»,- նշել Է նա։
Անատոլի Սիդորովը հավելել է, որ ՀԱՊԿ-ի հաջորդ վարժանքները կանցկացվեն հոկտեմբերին, Տաջիկստանում՝ անմիջականորեն Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում։