ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից խոսեց՝ ադրբեջանցիների կողմից գեղարքունիքում հայ զինծառոյղների շրջափակման ու գերեվարման մասին։
Նա ասաց, որ դա ոչ թե գերեվարում է, այլ առևանգում։
Մակունցն ընդգծեց, որ իրենց մեր գործընկերները պատշաճ գնահատական չեն հնչեցնում իրավիճակի վերաբերյալ ու իրերն իրենց անունով չեն կոչում։
Նա նշեց, որ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը օպերատիվ կերպով կարձագանքի իրադարձություններին։ Մակունցը կարծիք հայտնեց, որ գուցե արձագանքի այդ հապաղումն է հանգեցնում այս զարգացումներին ու էսկալացիային։