Սպորտ
10:37 27/05/2021

Վիլյառելը ԵԼ-ի գավաթը նվաճելով ռեկորդակիր դարձրեց համանուն քաղաքին

Իսպանիայի Վիլյառեալ քաղաքը ներկայացնող համանուն թիմը երեկ գիշերը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը։

Սրանով այդ քաղաքը յուրահատուկ ռեկորդ սահմանեց։ Այնտեղ ապրում է ընդամենը 51 հազար մարդ ու սա պատմության մեջ ամենաքիչ բնակչություն ունեցող վայրն է, որի ներկայացրած ակումբը կարողանում է եվրագավաթ նվաճել։

Նախորդ ռեկորդակիչը Բելգիայի Մեխելեն քաղաքն էր՝ 87 հազար բնակչությամբ։

Հիշեցնենք, որ «Վիլյառեալն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը։ Խաղի Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակը նույնպես արդյունք չտվեց, իսկ 11-մետրանոցներում 11-10 հաշվով հաղթեց իսպանական ակումբը։ ՄՅՈւ-ից վրիպեց Դավիդ դե Խեան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ