Հույս ունենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ-ի կայունությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը:

Լավրովը շեշտել է, որ իրենք ձգտում են, որ Աֆղանստանում խաղաղություն լինի:

«Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել է Լավրովը:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ամենաթարմ