ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 1-ին

Հրապարակող՝

ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը

Ամենադիտվածներ

ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 1-ին:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:

«Մեր հարաբերությունները միջխորհրդարանական շփումներում զարգանում են»,- նշել է Վոլոդինը:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Դուշանբեում։

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Ամենաթարմ