fbpx
Աշխարհ

Քննարկվում է ՀԱՊԿ-ի դիտորդներին օգտագործելու հնարավորությունը․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և, ընդհանուր առմամբ, Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ՝ համապատասխան պայմանագրի կնքումը:

Լավրովը նաև ընդգծել է Անկախ պետությունների համագործակցության աջակցության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ