fbpx
Սպորտ

Հափշտակել են Կրասնոդարի ֆուտբոլիստի թանակարժեք ժամացույցները

«Կրասնոդարի» հարձակվող Արիից գողացել են 23 միլիոն ռուբլի արժողությամբ ժամացույց: Մեղադրվողն արդեն ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՆԳ նախարարությունից:

Կրասնոդարի մարզային վարչության աշխատակիցների կողմի ձերբակալվել է մի  տղամարդ, որը կասկածվում է Արիին պատկանող թանկարժեք ձեռքի ժամացույցը գողանալու մեջ։ Հետաքննության վարկածով՝ հանցագործն ապօրինաբար ներխուժել է ֆուտբոլիստի տուն և հափշտակել 12 ձեռքի ժամացույց՝ մոտ 23 մլն ռուբլի ընդհանուր արժեքով:

Դեպքի մասով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի փաստական հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանները ուսումնասիրել են տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննել հնարավոր ականատեսներին և պարզել, թե որ ավտոմեքենայով է տեղաշարժվել կասկածյալը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում դատված տեղի բնակիչը:

Դատարանը նրան խափանման միջոց է ընտրել կալանքը։ Ըստ առկա տեղեկատվության՝ մի քանի գողացված ժամ ձերբակալվածը հասցրել է վաճառել, մյուսները թաքցրել է լքված շինության նկուղում՝ իր տնից ոչ հեռու ։ Առևանգված գույքը առգրավվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և փոխանցվել օրինական տիրոջը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ