fbpx
Քաղաքականություն

Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է․ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հնդիկ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ երկկողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ մի շարք ոլորտներում ավելի շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման շուրջ։

Միրզոյանն ընդգծեց, որ Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է։

Նա ասաց, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։

Միրզոյանն իր խոսքում նշեց նաև, որ  երկու երկրները քայլեր են ձեռնարկելու՝ նաև պաշտպանական ոլորտում հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ