Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել։ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այս հարցում:
Այս մասին ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն միշտ պատրաստ ենք աջակցել արդեն գոյություն ունեցող շրջանակներին»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ Գուտերեշը Բաքվում կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին: